գլխավոր Իրադարձային Իրավիճակն անհանգիստ է Մարտունի և Մարտակերտ քաղաքներում, ինչպես նաև հարակից բնակավայրերում

Իրավիճակն անհանգիստ է Մարտունի և Մարտակերտ քաղաքներում, ինչպես նաև հարակից բնակավայրերում

Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է.

«Նոյեմբերի 1-ի գիշերը և այսօր օրվա ընթացքում ադրբեջանական զինուժը շարունակել է կրակի տակ պահել Արցախի բնակավայրերը:

Իրավիճակը, հատկապես Մարտունի և Մարտակերտ քաղաքներում, ինչպես նաև հարակից բնակավայրերում՝ անհանգիստ է:

Գրադի և սմերչի կայանքներից խաղաղ բնակավայրերի ուղղությամբ արձակված հրթիռներից բացի, այստեղ կիրառվում է նաև ռազմական ավիացիա:

Տուժածներ չկան: Մյուս բնակավայրերում իրավիճակը հարաբերական հանգիստ է»: