գլխավոր Հասարակություն Նիցցայում տեղի է ունեցել եկեղեցում ահաբեկչության զոհերի հիշատակի արարողությունը

Նիցցայում տեղի է ունեցել եկեղեցում ահաբեկչության զոհերի հիշատակի արարողությունը

Կիրակի երեկոյան Ֆրանսիայի Նիցցա քաղաքի Նոստր-տամ տաճարում տեղի է ունեցել քաղաքային եկեղեցում ահաբեկչական հարձակման զոհերի հիշատակի արարողությունը, հայտնում է РИА Новости-ն՝ մեջբերելով CNews-ին:

Արարողությունը, որը անցկացնում էր Նիցցայի եպիսկոպոս Անդրե Մարսոն, տևել է գրեթե երկու ժամ և անցել սահմանափակումներով: Դրան հրավիրված էին զոհվածների հարազատները, եկեղեցու ծխականները և մի քանի պետական ​​գործիչներ, այդ թվում` քաղաքապետ Քրիստիան Էստրոզին: Եկեղեցու ներսում տեղադրված էին երեք զոհերի դիմանկարները։

Նիցցայի բնակիչները, ցանկանալով հրաժեշտ տալ իրենց համաքաղաքացիներին, աղոթում էին «անվտանգության նկատառումներով հաստատված պարսպի հետևում»: Նրանք երգում էին՝ կանգնած մոմերը ձեռքին և դիտում էին պատարագի ուղիղ հեռարձակումը: Նիցցայի կենտրոնն ամբողջությամբ շրջափակված էր ոստիկանության կողմից, անվտանգության ուժերը հսկում էին քաղաքը: