գլխավոր Սպորտ Անգլիացի լեգենդար ֆուտբոլիստ Բոբի Չարլթոնի մոտ ախտորոշվել է դեմենցիա

Անգլիացի լեգենդար ֆուտբոլիստ Բոբի Չարլթոնի մոտ ախտորոշվել է դեմենցիա

1966 թվականի Անգլիայի Աշխարհի գավաթի չեմպիոն Բոբի Չարլթոնի մոտ ախտորոշվել է դեմենցիա: 83-ամյա Չարլթոնի հիվանդության ախտորոշման մասին Daily Telegraph-ին հայտնել է նրա կինը՝ Նորման:

«Մանչեսթեր Յունայթեդում բոլորը վշտացած են այն լուրից, որ սըր Բոբի Չարլթոնը սարսափելի հիվանդություն ունիլ: Սըր Բոբին և նրա ընտանիքը միշտ կարող են հույս դնել մեր սիրո և աջակցության վրա», – ասվում է ակումբի հաղորդագորթյան մեջ, որի կազմում Չարլթոնը խաղացել է 1956-ից 1973 թվականներին:

Չարլթոնի հիվանդության մասին հայտնի է դարձել երկու օր անց այն բանից հետո, երբ 78 տարեկան հասակում մահացել է անգլիացի ֆուտբոլիստ Նոբբի Սթայլզը, ով նույնպես տառապում էր դեմենցիայով:

Բոբի Չարլթոնը 1966 թվականին Անգլիայի հավաքականի կազմում դարձել է աշխարի չեմպիոն։