գլխավոր Գլխավոր Սնոուդենը հայտարարել է Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու մտադրության մասին

Սնոուդենը հայտարարել է Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու մտադրության մասին

ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը որոշում Է ընդունել դիմում ներկայացնել ամերիկա-ռուսական երկքաղաքացիություն ստանալու համար:

«Մեր ծնողներից երկար տարիներ բաժանվելուց հետո ես ու կինս մեր որդուց բաժանվելու ամենափոքր ցանկություն իսկ չունենք: Ահա թե ինչու համավարակի եւ սահմանների փակման այս ժամանակաշրջանում մենք (դիմում) կներկայացնենք ամերիկա-ռուսական երկքաղաքացիություն ստանալու համար»,-գրել Է նա Twitter-ի իր Էջում:

Դրա հետ մեկտեղ Սնոուդենը նշել Է, որ ինքն ու կինը կմնան ամերիկացիներ եւ որդուն կդաստիարակեն ամերիկյան արժեքների ոգով, մասնավորապես, ազատորեն հայտնել իր կարծիքը: Նա հավելել Է, որ անհամբերությամբ Է սպասում այն օրվան, թե երբ կկարողանա վերադառնալ ԱՄՆ, որպեսզի վերամիավորվի ընտանիքի հետ: Ավելի վաղ փաստաբան Անատոլի Կուչերենան, որը Սնոուդենի շահերն Է ներկայացնում ՌԴ-ում, պատմել Է, որ դեկտեմբերի վերջին ծնվելու Է Սնոուդենի եւ նրա կնոջ երեխան, ըստ ծննդավայրի նա կստանա Ռուսաստանի քաղաքացիություն:

2013 թվականի հունիսին Սնոուդենը Washington Post եւ Guardian թերթերին մի շարք գաղտնի նյութեր Է հանձնել Համացանցում ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների լրտեսության ծրագրերի վերաբերյալ: Նա ինքնաթիռով մեկնել Է Հոնկոնգ, այնտեղից՝ Մոսկվա, որտեղ որոշ ժամանակ գտնվել Է «Շերեմետեւո» օդանավակայանի տարանցիկ գոտում:

Ռուսաստանը մեկ տարով ժամանակավոր ապաստան Է տրամադրել Սնոուդենին այն պայմանով, որ նա դադարեցնի իր գործունեությունն ԱՄՆ-ի դեմ: 2014 թվականի օգոստոսին Սնոուդենն ստացել երեք տարով կեցության իրավունք, որը նրան թույլ Է տալիս ճանապարհորդել ոչ միայն Ռուսաստանում, այլեւ նրա սահմաններից դուրս: 2017 թվականի հունվարին Սնոուդենի կացության իրավունքը երկարացվել Է մինչեւ 2020 թվականը: 2020 թվականի հոկտեմբերին Կուչերենան հայտնել Է, որ Սնոուդենն ստացել Է Ռուսաստանում անժամկետ կեցության իրավունք, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: