գլխավոր Գլխավոր ԱՀ նախագահի և Վլադիմիր Բալայանի և Շահեն Մեղրյանի անվան կամավորական ջոկատների ազատամարտիկների...

ԱՀ նախագահի և Վլադիմիր Բալայանի և Շահեն Մեղրյանի անվան կամավորական ջոկատների ազատամարտիկների հանդիպումը (տեսանյութ)

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակվել լեգենդար հրամանատարների կամավորական ջոկատների ազատամարտկների հետ այսօրվա հանդիպումից, որին կից գրված է.

«Սիրելի ՛ հայրենակիցներ,

Այսօր հանդիպել եմ Արցախյան առաջին պատերազմի լեգենդար հրամանատարներ Վլադիմիր Բալայանի և Շահեն Մեղրյանի անվան կամավորական ջոկատների ազատամարտիկների հետ:

Հայոց պատմության այս կարևորագույն շրջափուլում, երբ վտանգված են մեր ժողովրդի անվտանգությունն ու մեր ազգային շահերը, նրանց դերակատարությունն անգնահատելի է, ինչպես և եղել է Վլադիմիր Բալայանի ու Շահեն Մեղրյանի դեպքում:

Հայրենի հողի փրկության համար նրանց գործած սխրանքների մասին խոսելու դեռ շատ առիթներ կունենանք, բայց հընթացս պարտավոր ենք հանդիպել, քննարկել իրավիճակը և պարգևատրել»: