գլխավոր Սպորտ ATP վարկանիշային աղյուսակ․ Լավագույն հնգյակում կա մեկ փոփոխություն

ATP վարկանիշային աղյուսակ․ Լավագույն հնգյակում կա մեկ փոփոխություն

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) նոյեմբերի 2-ին ներկայացրել է մարզիկների թարմացված վարկանիշային աղյուսակը:

ATP-ի պաշտոնական կայքում հրապարակված վարկանիշում առաջին քառյակը չի փոխվել. առաջատարը սերբ Նովակ Ջոկովիչն է, ում հաջորդում են իսպանացի Ռաֆայել Նադալը, ավստրիացի Դոմինիկ Տիմը և շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը:

Ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդևը բարձրացել է հինգերորդ հորիզոնական՝ առաջ անցնելով հույն Ստեֆանոս Ցիցիպասից:

Գերմանացի Ալեքսանդր Զվերևը մնացել է յոթերորդ, Անդրեյ Ռուբլևը ՝ ութերորդ, Դիեգո Շվարցմանը՝ իններորդ, և Մատեո Բերետտինին՝ տասներորդ հորիզոնականում։