գլխավոր Գլխավոր Պաշտոնանկություններ Արցախում. նախագահի նոր հրամանագրերը

Պաշտոնանկություններ Արցախում. նախագահի նոր հրամանագրերը

ԱՀ նախագահի աշխատակազմը հայտնում է.

«ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով Լևոն Գրիգորյանն ազատվել է ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարի պաշտոնից։ Նախարարի պարտականությունները ժամանակավորապես վերապահվել են նախարարի տեղակալ Արմեն Թովմասյանին:

Նախագահ Հարությունյանի մեկ այլ հրամանագրով՝ վաղաժամկետ դադարեցվել են ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Միրզոյանի լիազորությունները՝ իր դիմումի համաձայն»։