գլխավոր COVID-19 Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 1194–ով

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 1194–ով

Հայաստանում նոյեմբերի 1-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1194 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 93448 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 410524 վերջին մեկ օրում` 2544 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 35215 պացիենտ. մեկ օրում ավելացել է 524 -ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 56466 անձ` վերջին մեկ օրում 639 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 28 քաղաքացի, մահացածների թիվը 1391 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 376 է: