գլխավոր Գլխավոր Արայիկ Հարությունյանի լուսանկարն ընդդեմ Ադրբեջանի ապատեղեկատվության

Արայիկ Հարությունյանի լուսանկարն ընդդեմ Ադրբեջանի ապատեղեկատվության

Մի քանի ժամ առաջ Արցախի տեղեկատվական կենտրոնի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը լուսանկար է հրապարակել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։

«Մարդ, ում հետ պատիվ է ունենալ լուսանկար: Հա, մոռացա շեշտեմ, որ մեկ ժամ առաջ եմ հետը լուսանկարվել և սրանով ամեն ինչ ասված է: Ինչպես տեսնում եք տրամադրությունն էլ լավ է ու մարտական»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը ապատեղեկատվություն էր տարածել, թե իբր խոցել է Արայիկ Հարույթունյանի կորտեժը։ Քիչ անց Վահրամ Պողոսյանը հերքեց այդ լուրը։