գլխավոր Իրադարձային Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 33.6 հա տարածքում բռնկված հրդեհները

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 33.6 հա տարածքում բռնկված հրդեհները

Նոյեմբերի 1-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 18 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝

Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 500 քմ,

Արարատի մարզի Արտաշատ քաղաքում՝ 1 հա,

Արմավիրի մարզի Ծաղկունք գյուղում՝ 4000 քմ, Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհին՝ 200 քմ,

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում՝ 500 քմ, Կալավան գյուղում՝ 4 հա,

Լոռու մարզի Վանաձոր քաղաքում՝ 2 հա, Ամրակից գյուղում՝ 2000 քմ,

Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում՝ 1 հա, Քասախ գյուղում՝ 5000 քմ, Զովունի գյուղում՝ 500 քմ, Արզական գյուղում՝ 500 քմ, Աղբյուրակ գյուղում՝ 2 հա,

Շիրակի մարզի Աշոցք գյուղում՝ 1 հա,

Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ 5000 քմ, Կուրիս գյուղում՝ 6500 քմ,

Տավուշի մարզի Վերին Ծաղկավան գյուղում՝ 20 հա, Իջևան քաղաքում՝ 1000 քմ։

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 33.6 հա։