գլխավոր Իրադարձային Թշնամական ուժերը պարբերաբար հրթիռակոծում են խաղաղ բնակավայրերը․ Արցախի ԱԻՊԾ

Թշնամական ուժերը պարբերաբար հրթիռակոծում են խաղաղ բնակավայրերը․ Արցախի ԱԻՊԾ

Ստեփանակերտում պարբերաբար հնչող օդային տագնապը բնակչության իրազեկման համար է, կապված երկնային տիրույթում հայտնվող թշնամական օդուժի և սպասվող սպառնալիքի հետ։ Այս մասին հայտնում է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Պայքարը շարունակվում է նաև թիկունքում։ Թշնամական ուժերը պարբերաբար հրթիռակոծում են խաղաղ բնակավայրերը։ Քիչ առաջ Մարտունին ենթարկվեց ռմբակոծության։ Այսօր հերթական անգամ այստեղ կիրառվեց ռազմական ավիացիա և ավերածություններ ու նյութական վնասներ պատճառեց խաղաղ բնակչությանը։ Մյուս բնակավայրերում իրավիճակը համեմատաբար հանգիստ է։