գլխավոր COVID-19 Վրաստանի վարչապետը ինքնամեկուսացվել է

Վրաստանի վարչապետը ինքնամեկուսացվել է

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան կորոնավիրուսով վարակված իր աշխատակցի հետ կապ ունենալու պատճառով ինքնամեկուսացվել է: Այս մասին հաղորդագրություն է տարածել Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը:

«Ցավոք, ես ստիպված եմ աշխատել այլ ռեժիմով, քանի որ իմ աշխատակցի մոտ, ում հետ ես երեկ երկարատեւ հաղորդակցվել եմ, թեստավորման արդյունքում հաստատվել է կորոնավիրուսը: Հետևաբար, ես անցել եմ ինքնամեկուսացման և շարունակում եմ աշխատել այդ ռեժիմով», – ասված է հայտարարության մեջ :