գլխավոր Քաղաքականություն Թուրքիան ու Քաթարը փորձում են ամրապնդել ռազմական կապերը

Թուրքիան ու Քաթարը փորձում են ամրապնդել ռազմական կապերը

Թուրքիան քննարկում է Քաթարի հետ ռազմական համագործակցությունը զարգացնելու հեռանկարները: Քաթարի Գլխավոր շտաբի պետ Գանիմ բեն Շահինը և Դոհայում թուրքական ռազմական կցորդ Ալբայ Բուրակ Չեթինը քննարկել են երկու երկրների միջև ռազմական գործակցության դրույթները:

Ըստ Քաթարի Պաշտպանության նախարարության  հայտարարության, Գլխավոր շտաբի պետ Գանեմ բին Շահինը հանդիպել է Դոհայում թուրքական ռազմական կցորդ Բուրակ Չեթինի հետ: Ըստ թուրքական «Անադոլու» գործակալության տեղեկությունների, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները: