գլխավոր Իրադարձային Էրդողան․ Սիրիայում մենք ենք, Լիբիայում մենք ենք, Ադրբեջանում մեր եղբայրների կողքին մենք...

Էրդողան․ Սիրիայում մենք ենք, Լիբիայում մենք ենք, Ադրբեջանում մեր եղբայրների կողքին մենք ենք

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը Facebook-ի իր էջում տեղադրել է տեսանյութ այսօր Սամսուն քաղաքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթից ու գրառում կատարել։

«Սամսուն քաղաքում Էրդողանի այսօրվա ելույթից մի մեջբերում. «Սիրիայում մենք ենք, Լիբիայում մենք ենք, Ադրբեջանում մեր եղբայրների կողքին մենք ենք։ Թուրքիան նույն պատվաբեր վարքն է ցուցաբերում Միջերկրականից մինչև Սև ծով, Սիրիայից Լիբիա, Կիպրոսից մինչև Ղարաբաղ»։Այսօր Բաքվում էր Թուրքիայի ԱԳՆ Չավուշօղլուն, այնտեղ է մնում Թուրքիայի խորհրդարանի նախագահը, շուտով այնտեղ կժամանի ՊՆ Հ. Աքարը։ Դե իսկ պատերազմի առավել ակտիվ լուսաբանումը կատարվում է Թուրքիայի գլխավոր մեդիա-հոլդինգների կողմից։Ինչպես որ Սիրիայում և Լիբիայում չկա կենտրոնական իշխանություն և Թուրքիան ընկալում է այդ պետությունների տարածքները որպես սեփական նվաճումների դաշտ, գրեթե նույն կարգավիճակում է Ադրբեջանը և դրա դե-ֆակտո ղեկավար Ի. Ալիևը»,-գրել է Գեղամյանը։