գլխավոր Գլխավոր Նախագահն այս պահին լիարժեք կատարում է իր աշխատանքային պարտականությունները․ ԱՆ խոսնակ

Նախագահն այս պահին լիարժեք կատարում է իր աշխատանքային պարտականությունները․ ԱՆ խոսնակ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի խոսնակ Վահրամ Պողոսյանն անդրադարձել է թշնամու հերթական կեղծիքին, թե իբր նրանք խոցել են Արցախի նախագահի ավտոշարասյունը։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Ադրբեջանական լրատվամիջոցները կրկին կեղծ տեղեկատվություն են տարածում, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին թիրախավորել են՝ խոցելով ինչ-որ մեքենաների շարասյուն, որի մեջ է եղել նաև նախագահին սպասարկող մեքենան: Նախ՝ որևէ շարասյուն չեն խոցել, և դա ևս թշնամու վառ երևակայության արդյունքն է, երկրորդ՝ պետք է հերթական անգամ հիասթափեցնեմ ադրբեջանական ապաշնորհ քարոզչամեքենային, քանի որ նախագահն այս պահին լիարժեք կատարում է իր աշխատանքային պարտականությունները, որով պայմանավորված, անշուշտ, անդառնալի վնասներ են կրում Արցախ ներխուժած թուրք-ադրբեջանա-ահաբեկչական հրոսակախմբերը»,-գրել է Պողոսյանը։