գլխավոր Իրադարձային Վրաստանը հույս ունի դրական դեր խաղալ տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում

Վրաստանը հույս ունի դրական դեր խաղալ տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում

Վրաստանը հույս ունի դրական դերակատարություն ունենալ Անդրկովկասում խաղաղության հաստատման գործում: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ է հանդես եկել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:

«Մենք կարողացել ենք, չնայած տարածաշրջանում տիրող հակամարտությանը, ընտրություններ անցկացնել հանգիստ մթնոլորտում: Ընտրական գործընթացը խաղաղ ավարտ է ունեցել այն շրջաններում, որոնցում կողք-կողքի բնակվում են հայկական և ադրբեջանական ծագում ունեցող մեր քաղաքացիները: Դա նշան է այն բանի, որ այս ծանր և ցավալի հակամարտության պարագայում Վրաստանը կրկին հանդիսանում է կայունության կղզյակ և մի երկիր, որտեղ շարունակվում են հանդուրժողականության և կովկասցիների համակեցության ավանդույթները: Հուսով ենք, որ կկարողանանք դրական դեր խաղալ տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում, ինչը պարտադիր պայման է հանդիսանում երեք երկրների ապագայի համար»,- ասվում է վրաց նախագահի հայտարարության մեջ: