գլխավոր Քաղաքականություն Սիրիացի ահաբեկչին այսօր գերեվարել է Արցախյան առաջին պատերազմի լեգենդար հրամանատարի որդին․ Վահրամ...

Սիրիացի ահաբեկչին այսօր գերեվարել է Արցախյան առաջին պատերազմի լեգենդար հրամանատարի որդին․ Վահրամ Պողոսյան

Սիրիացի հերթական ահաբեկիչ Յուսուֆ Ալաաբեթ ալ Հաջիին նոյեմբերի 1-ին գերեվարել է Արցախյան առաջին պատերազմի լեգենդար հրամանատար, Արցախի հերոս Վլադիմիր Բալայանի որդին՝ Ալեքսեյ Բալայանն՝ իր ընկերների հետ: 

Այս մասին հայտնում է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

Գերեվարված հերթական ահաբեկչի վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. «Ահավասիկ՝ եւս մեկ սիրիացի վարձու ահաբեկիչ՝ գերեվարված Արցախի պաշտպանության բանակի կողմից: Սպասենք նրա առավել մանրամասն ցուցմունքներին»:

Գերեվարված սիրիացի վարձկանը Սիրիայի Իդլիբ նահանգի Ջեսրալ Շուուր շրջանի Զիյադիյա գյուղի բնակիչ է: Հրապարակված նախնական հարցաքննության տեսանյութից պարզ է դառնում, որ գերեվարվածը 1988թ. ծնված Յուսուֆ Ալաաբեթ ալ Հաջին է: Ամուսնացած է: Ունի 5 երեխա: Արցախում, նրա խոսքերով, «քաֆիրների» (անհավատների) դեմ կռվելու համար նրան խոստացվել է ամսական 2000 դոլար վարձավճար ու ևս 100 դոլար պարգևավճար՝ ամեն «քաֆիրի» գլուխ կտրելու համար:

Հոկտեմբերի 30-ին ևս Արցախի ՊԲ-ն վարձկան-ահաբեկչի էր գերեվարել: Նա հարցաքննության ընթացքում պատմել էր իրենց հավաքագրելու և Ադրբեջան տեղափոխելու մասին: ՀՀ վարչապետն անդրադարձել է բացահայտումներին՝ նշելով, որ միջազգային հանցավոր ցանցի բացահայտումը չի կարող անհետեւանք մնալ: