գլխավոր Իրադարձային Նիցցայում զինված հարձակման գործի շրջանակներում ևս 2 մարդ է ձերբակալվել

Նիցցայում զինված հարձակման գործի շրջանակներում ևս 2 մարդ է ձերբակալվել

Ֆրանսիայի Նիցցա քաղաքում օրերս տեղի ունեցած զինված հարձակման գործի հետաքննության շրջանակներում ևս երկու մարդ է ձերբակալվել, հայտնում է ria.ru-ն։

Նշվում է, որ ձերբակալվել են 25 և 63 տարեկան երկու տղամարդ։

Ավելի վաղ հաղորդվել էր չորս ձերբակալվածների մասին։ Այսպիսով, ընդհանուր առմամբ, կալանքի տակ է գտնվում վեց մարդ։

Հիշեցնենք, որ օրերս Ֆրանսիայի Նիցցա քաղաքում անհայտ անձը դանակով հարձակվել էր Նոտր Դամ եկեղեցու մոտ գտնվող մարդկանց վրա։ Միջադեպը տեղի էր ունեցել հինգշաբթի առավոտյան՝ ժամը 9:00-ին: Տաս րոպե անց հանցագործին հաջողվել էր բռնել: Հարձակման հետևանքով զոհվել է երեք մարդ։

Ֆրանսիայի հակաահաբեկչական դատախազության ղեկավարը հայտարարել է, որ հարձակում կատարողի մոտ հայտնաբերվել են 1999 թվականին ծնված թունիսցու անունով փաստաթղթեր։ Նա Ֆրանսիա է ժամանել հոկտեմբերի սկզբին։