գլխավոր Քաղաքականություն 100 դոլար «պարգևավճար»՝ ամեն «քաֆիրի» գլուխ կտրելու համար․ գերեվարված սիրիացի...

100 դոլար «պարգևավճար»՝ ամեն «քաֆիրի» գլուխ կտրելու համար․ գերեվարված սիրիացի վարձկանի հարցաքննությունը

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը նոր գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում ասվում է․

ՊԲ-ի ստորաբաժանումների կողմից մարտական գործողությունների ընթացքում գերեվարվել է հերթական սիրիացի վարձկանը, որը, ինչպես պարզվել է նախնական հարցաքննության ժամանակ, 1988թ. ծնված, Սիրիայի Իդլիբ նահանգի Ջեսրալ Շուուր շրջանի Զիյադիյա գյուղի բնակիչ Յուսուֆ Ալաաբեթ ալ Հաջին է:Ամուսնացած է: ՈՒնի 5 երեխա:Արցախում, իր խոսքերով, «քաֆիրների» (անհավատների) դեմ կռվելու համար նրան խոստացվել է ամսական 2000 դոլար վարձավճար ու ևս 100 դոլար «պարգևավճար»՝ ամեն «քաֆիրի» գլուխ կտրելու համար: