գլխավոր Իրադարձային Երուսաղեմում բազմահազարանոց բողոքի ակցիա է տեղի ունեցել ընդդեմ Նեթանյահուի (լուսանկարներ)

Երուսաղեմում բազմահազարանոց բողոքի ակցիա է տեղի ունեցել ընդդեմ Նեթանյահուի (լուսանկարներ)

Նախօրեին Երուսաղեմում բողոքի ակցիա է տեղի ունեցել ընդդեմ երկրի վարչապետ Բինյամին Նեթանյահուի․ հազարավոր մասնակիցներն իրենց վրդովմունքն են հայտնել կորոնավիրուսի դեմ կառավարության անարդունավետ պայքարի և Նեթանյահուի մասնակցությամբ կոռուպցիոն գործընթացների կապակցությամբ, գրում է English Arabiya-ն։

Ցուցարարները շարժվել են դեպի Նեթանյահուի պաշտոնական նստավայրի մոտ գտնվող հրապարակ: Ավելի փոքր ցույցեր են տեղի ունեցել երկրի այլ մասերում։

Ցուցարարները ծածանել են «Երկրի փրկություն, կոռուպցիայի դեմ պայքար» և «Հեղափոխություն» գրություններով պաստառներ։

Ցույցի մասնակիցները Նեթանյահուին քննադատել են կորոնավիրուսի դեմ անարդյունավետ պայքարի և Իսրայելի տնտեսական իրադրության համար՝ նշելով, որ ցանկանում են Նեթանյահուի հրաժարականը։

Thousands protest in Jerusalem against Israeli PM
Thousands protest in Jerusalem against Israeli PM
Thousands protest in Jerusalem against Israeli PM | World | greensboro.com
Thousands protest in Jerusalem against Israel PM over coronavirus, corruption  charges | Al Arabiya English