գլխավոր Իրադարձային 103 տարեկան Քնարիկ Մարկոսյանը 1 մլն դոլար է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին

103 տարեկան Քնարիկ Մարկոսյանը 1 մլն դոլար է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին

103-ամյա ամերիկահայ տատիկը 1 մլն դոլար է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

Տեղեկությունը հայտնում է Լիբանանի հայ համայնքի ֆեյսբուքյան էջը:

«103 տարեկան Քնարիկ Մարկոսան $1 միլիոն նուիրած է Հայաստան համահայկական հիմնադրամին»,- նշված է գրառման մեջ:

103- ամյա հայրենասեր տատիկը ԱՄՆ Բըրբենք քաղաքի բնակչուհի է:

Նշենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի պաշտոնական էջում հրապարակված տեղեկատվության համաձայն, ներկա պահին հիմնադրամում հավաքված գումարը կազմում է 157 522 357 ԱՄՆ դոլար: