գլխավոր COVID-19 Բրազիլիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման 19 հազար նոր դեպք է գրանցվել

Բրազիլիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման 19 հազար նոր դեպք է գրանցվել

Բրազիլիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման 18 947 նոր դեպք է գրանցվել, հաղորդում է RT-ն:

Համավարակի սկզբից ի վեր վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 5 535 605, իսկ մահվան դեպքերի թիվը հասել է 159 884-ի:

Մինչ այժմ կորոնավիրուսից 4 970 000 մարդ ապաքինվել է:

Ներկա պահին թե՛ վարակման դեպքերի ընդհանուր թվով և թե՛ մահացության ցուցանիշով Բրազիլիան աշխարհում շարունակում է մնալ երկրորդ տեղում. առաջինն ԱՄՆ-ն է: