գլխավոր Իրադարձային «Տելեգրամ» հավելվածում Նիկոլ Փաշինյանի անունով բացվել է կեղծ օգտահաշիվ. Մանե Գևորգյան

«Տելեգրամ» հավելվածում Նիկոլ Փաշինյանի անունով բացվել է կեղծ օգտահաշիվ. Մանե Գևորգյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունով «Տելեգրամ» հավելվածում բացվել է կեղծ օգտահաշիվ: Այս մասին Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում տեղեկացրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը:

«Հարգելի հայրենակիցներ, Տելեգրամ հավելվածում բացվել ու գործում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունով օգտահաշիվ: Տեղեկացնում եմ, որ էջը կեղծ է եւ վարչապետը Տելեգրամում հաշիվ չունի»,- նշել է նա: