գլխավոր Без рубрики Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվն հասել է 43-ի

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվն հասել է 43-ի

Թուրքիայի արևմուտքում հոկտեմբերի 30–ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 43-ի։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով երկրի արտակարգ իրավիճակների և բնական աղետների գործակալությանը:

«Վերջին տվյալներով ՝ տուժել է 896 քաղաքացի»,- ասված է հաղորդագրության մեջ։

Իզմիրում փրկարարները աշխատում են 9 ավերված շենքերի փլատակներում:

Հիշեցնենք, որ 6,6 մագնիտուդով երկրաշարժը Թուրքիայում գրանցվել է հոկտեմբերի 30-ին` տեղական ժամանակով 14։51-ին։ Էպիկենտրոնը գտնվել է Էգեյան ծովում`Իզմիրի ափամերձ հատվածում, 16,5 մետր խորության վրա։

Ցնցումները տևել են շուրջ 15 վայրկյան ու զգացվել Թուրքիայի արևմտյան շրջաններում