գլխավոր Իրադարձային Մոլդովայում նոյեմբերի 1-ին նախագահական ընտրություններ են. ֆավորիտը գործող նախագահ Դոդոնն է

Մոլդովայում նոյեմբերի 1-ին նախագահական ընտրություններ են. ֆավորիտը գործող նախագահ Դոդոնն է

Մոլդովայում նոյեմբերի 1-ին նախագահական ընտրություններ կանցկացվեն:

Նախագահի պաշտոնին 8 թեկնածու է հավակնում, բայց բոլոր հարցումներն, ըստ էության, հուշում են, որ հաղթական է տանելու գործող նախագահ Իգոր Դոդոնը:

Սոցիոլոգների գնահատմամբ՝ Դոդոնի հետ կարող է մրցակցել միայն մեկ թեկնածու՝ եվրոպամետ «Գործողության ու համերաշխության կուսակցության» ղեկավար Մայա Սանդուն, որը վճռական է տրամադրված չորս տարի առաջ կրած պարտության համար ռևանշ վերցնել: