գլխավոր Իրադարձային ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել ավելի սերտ համագործակցել...

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել ավելի սերտ համագործակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել ավելի սերտ համագործակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու ուղղությամբ, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Գուտերեշի խոսնակ Ստեֆան Դյուժարրիկը:

«Գլխավոր քարտուղարը կոչ է անում կողմերին բարեխղճորեն և հրատապ կերպով կոնկրետ միջոցներ ձեռնարկել, որոնց մասին նրանք պայմանավորվածություն են ձեռք բերել համանախագահների հովանու ներքո, ինչպես նաև՝ իրագործել ավելի վաղ ստանձնած պատրավորությունները: Գուտերեշը կողմերին կոչ է անում շարունակել կառուցողական երկխոսակությունն ու ակտիվացնել ջանքերը ԵԱՀԿ  Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո հակամարտության խաղաղ և տևական կարգավորման հասնելու ուղղությամբ»,- ասել է Դյուժարրիկը:

Գուտերեշն, ըստ խոսնակի, լրջորեն մտահոգված է շարունակվող ռազմական գործողությունների վերաբերյալ ստացվող տեղեկություններով, որոնք անդրադառնում են նաև խաղաղ բնակչությանը:

«Գուտերեշը դատապարտում է խաղաղ բնակչության նկատմամբ հարձակումներն ու կրկնում, որ կողմերը պարտավորված են միջազգային իրավունքի շրջանում ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցները խաղաղ բնակչության կյանքն ու անվտանգությունը երաշխավորելու համար, ինչպես նաև՝ ռազմական գործողությունների անցկացման դեպքում ապահովել քաղաքացիական ենթակառուցվածքների անվտանգությունը»,- նշել է Դյուժարրիկը: