գլխավոր Իրադարձային Վրաստանում ամփոփվել է խորհրդարանական ընտրությունների ձայների 50%-ը. «Վրացական երազանք»՝ 50.01%, «Միասնությունն ուժ...

Վրաստանում ամփոփվել է խորհրդարանական ընտրությունների ձայների 50%-ը. «Վրացական երազանք»՝ 50.01%, «Միասնությունն ուժ է» դաշինք` 25.4%

Վրաստանում ամփոփվել է խորհրդարանական ընտրությունների ձայների 50%-ը:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն, առաջատարը «Վրացական երազանք» կուսակցությունն է՝ 50.01%-ով, երկրորդը ընդդիմադիր «Միասնությունն ուժ է» դաշինքն է՝ 25.4%-ով:

Վրաստանում ընդդիմադիր ուժերը դժգոհ են խորհրդարանական ընտրությունների՝ ԿԸՀ-ի հրապարակած պաշտոնական արդյունքներից:

Ընդդիմության առաջնորդն այժմ համատեղ գործողությունների պլան եմ մշակում և արդեն իսկ հայտարարում, որ ընտրությունների լեգիտիմությունը կասկածի տակ են, և որ պատրաստվում են բողոքարկել արդյունքները: Փիքրի Չիխրաձեն, Գուբազ Սանիկիձեի և Գեորգի Բարամիձեի պնդմամբ՝ ընտրությունները «ֆարս» են եղել և անգամ իշխանությունը փորձել է «հեղաշրջում» կատարել:

Ընդդիմությունը համակիրներ կոչ է արել նոյեմբերի 1-ին՝ տեղական ժամանակով 16:00-ին, դուրս գալ Թբիլիսիի կենտրոնական Ռուսթավելու պողոտա՝ բողոքի հանրահավաքի:

Ըստ նախնական արդյունքների՝ Վրաստանի խորհրդարան կանցնի 5 կուսակցություն և 2 դաշինք՝ «Վրացական երազանք», «Միասնությունն ուժ է», «Եվրոպական Վրաստան», «Հայրենասերների ալյանս», «Լելո», «Գիրչի» և «Ստրատեգիա Ագմաշենեբելի»: