
Մեծ Բրիտանիայի կառավարությունը որոշել է խիսկ կարանտին սահմանել։ Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Բորիս Ջոնսոնը։
Կարանտինը գործելու է նոյեմբերի 5-ից մինչև դեկտեմբերի 2-ը։ Պատճառը վերջին շրջանում կորոնավիրուսի դեպքերի կտրուկ աճն է։
Փակվելու են բարերը, ռեստորանները և ոչ մթերային խանութները։
Մեծ Բրիտանիայում մինչև օրս կորոնավիրուսի 1,011,660 դեպք է գրանցվել։ Վերջին մեկ օրում գրանցվել է 24,405 դեպք։