գլխավոր Գլխավոր «Օդ փակելու» մասնագետներ, մի փոքր զուսպ եղեք. Արծրուն Հովհաննիսյան

«Օդ փակելու» մասնագետներ, մի փոքր զուսպ եղեք. Արծրուն Հովհաննիսյան

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է բանակին խորհուրդ տվողներին ու ոչ պրոֆեսիոնալ կարծիք տարածողներին.

«Գերփորձագետներ, ռազմական պրոֆեսորներ, «օդ փակելու» վարպետներ մի փոքր զուսպ եղեք: Ուղղակի զուսպ։ Սա խնդրանք է։ Հարգում եմ բոլորիդ, հատկապես եթե ունեք մարտական անցյալ, բայց դա հիմք չի տալիս որոշ դատողությունների և հատկապես վիրավորանքի։ Մնացածը պատերազմից հետո»: