գլխավոր COVID-19 Իտալիայում մեկ օրում կորոնավիրուսի ռեկորդային քանակի դեպքեր են գրանցվել

Իտալիայում մեկ օրում կորոնավիրուսի ռեկորդային քանակի դեպքեր են գրանցվել

Իտալիայում մեկ օրում կորոնավիրուսի գրանցված դեպքերի նոր ռեկորդ է գրանցվել, հաղորդել է երկրի առողջապահության նախարարությունը։

Վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 31 758 նոր դեպք։ Մահացել է 297 մարդ։ Այս ցուցանիշը ամենաբարձրն է օրական մահվան դեպքերի քանակով համավարակի երկրորդ ալիքի ընթացքում։ Նախորդ օրը գրանցվել էր 217 մահ։

Իտալիայում մինչև այս պահը գրանցվել է COVID-19-ի 679 430 դեպք։ Մահացել է 38 618 մարդ։ 289 426 ապաքինվել է։