գլխավոր Գլխավոր Հարավային և հարավարևելյան ուղղություններում մեր զորքերը որոշակի առաջխաղացում ունեն. Արծրուն Հովհաննիսյան

Հարավային և հարավարևելյան ուղղություններում մեր զորքերը որոշակի առաջխաղացում ունեն. Արծրուն Հովհաննիսյան

Կետեր Արծրուն Հովհաննիսյանի ասուլիսից.

  • Այսօր ամբողջ օրը` վաղ առավոտվանից, Ադրբեջանի ԶՈՒ-ն ահաբեկչական խմբավորումների հետ միասին ռազմաճակատի գրեթե ողջ երկայնքով շարունակել է հարձակողական գործողությունները:
  • արտերի ինտենսիվությունը բարձր չի եղել, սակայն որոշ օջախային ուղղություններում ընթացել են ինտենսիվ հարձակվողական գործողություններ:
  • Կենտրոնական ուղղությամբ ադրբեջանական կողմին հաջողվել է ունենալ դիրքային որոշակի բարելավում։
  • Հարավային և հարավարևելյան ուղղություններում մեր ԶՈՒ-ը կարողացել են հակառակորդից հետ վերցնել որոշակի դիրքեր և ապահովել որոշակի առաջխաղացում:
  • Այս պահի դրությամբ մարտերը շարունակվում են, դրանք մեծ ինտենսիվություն չունեն, սակայն կիրառվում են բավականին շատ զենքեր և զինատեսակներ:
  • Այսօր առավոտյան Ստեփանակերտ, իսկ օրվա ընթացքում՝ Մարտունի քաղաքի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կիրառել է ավիացիա, հրթիռային և հրետանային միջոցներ՝ թիրախավորելով խաղաղ բնակչությունը։
  • Այսօր առավոտյան Ստեփանակերտ, իսկ օրվա ընթացքում՝ Մարտունի քաղաքի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կիրառել է ավիացիա, հրթիռային և հրետանային միջոցներ՝ թիրախավորելով խաղաղ բնակչությունը։