
Թուրքիայի արևմուտքում ուրբաթ տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 37-ի։
Իզմիրում ելույթ է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ելույթի ընթացքում նա հայտնել է նոր զոհերի մասին․
«37 զոհ ունենք, 103 մարդ ողջ է գտնվել փլատակներից»,-ասել է Էրդողանը։
Ավելի վաղ հայտարարվել էր 35 զոհի ու 883 վիրավորի մասին։
Ուրբաթ Թուրքիայի արևմուտքում գրանցվել էր 6,6 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժ։ Էպիկենտրոնը գտնվել է Էգեյան ծովում Իզմիր նահանգի Սեֆերիհիսար քաղաքի մոտ։