
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակ և խորհրդական Իբրահիմ Կալինը հայտնել է, որ վարակվել է կորոնավիրուսով։
Խոսնակն ասել է, որ գտնվում է հիվանդության վերջին փուլում։ Նրա խոսքով՝ հիվանդությունը թույլ սիմպտոմներով է անցել։ Այս մասին Թուրքիայի նախագահի խոսնակը գրել է Twitter-ի իր էջում։