գլխավոր COVID-19 Ավստրիայում հայտարարվեց կորոնավիրուսով պայմանավորված 2-րդ լոքդաունի մասին

Ավստրիայում հայտարարվեց կորոնավիրուսով պայմանավորված 2-րդ լոքդաունի մասին

Ավստրիայի կանցլեռ Սեբաստիան Կուրցը հայտարարել է երկրում երկրորդ լոքդաունի մասին պայմանավորված կորոնավիրուսի համավարակով, փոխանցում է РИА Новости-ն։

Լոքդաունը գործելու է նոյեմբերի 3-ից։ Փակվում են հյուրանոցներն ու հանրային սննդի կետերը։

Երեկոյան 20։00-ից մինչև առավոտյան 06։00-ն գործելու են սահմանափակնումներ քաղաքացիների տնից դուրս գալու համար։