գլխավոր Քաղաքականություն Ֆոսֆորային ռումբի ոչնչացման գոտի ընկած անձը կարող է մահացու վնասվածքներ ստանալ․Շուշակ Ստեփանյան

Ֆոսֆորային ռումբի ոչնչացման գոտի ընկած անձը կարող է մահացու վնասվածքներ ստանալ․Շուշակ Ստեփանյան


ՀՀ ՊՆ խոսնակ Շուշակ Ստեփանյանը հայտնում է.
Ֆոսֆորը ինքնին թունավոր նյութ է: Այն կարող է հանգեցնել ոսկորների և ոսկրածուծի վնասմանը, ինչպես նաև հյուսվածքների մահվան:
Նման ռումբի ոչնչացման գոտի ընկած անձը կարող է մահացու վնասվածքներ ստանալ՝ մասնավորապես խորը այրվածքներ: Նույնիսկ բուժաշխատողը, որը ցուցաբերում է բժշկական օգնություն և սպասարկում ֆոսֆորից այրվածքներ ստացած անձին՝ պետք է վերապատրաստված լինի, այլապես կարող է վերքի բուժման ընթացքում ևս այրվածք ստանալ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Արցախի ՊԲ-ն թշնամական ուժերի կողմից քիմիական զենքի տարրեր պարունակող ֆոսֆորային զինատեսակի կիրառման անհերքելի փաստեր ներկայացրեց, որից հետո ադրբեջանական պաշտոնական շրջանակները լծվել են զավեշտի հասնող պարզունակ հայտարարություններ տարածելու անհեռանկար գործին` անհաջող ճիգեր գործադրելով ջրից չոր դուրս գալու համար: