գլխավոր Իրադարձային Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 35-ի

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 35-ի

Թուրքիայի Իզմիր քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 35-ի։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրետտին Կոջան։

Լրագրողների հետ զրույցում նախարարն ասել է, որ ևս 243 մարդ վիրավոր է ու բուժում է ստանում հիվանդանոցներում։ Նրանցից 8-ը վերակենդանացման բաժանմունքում են։ Նրանցից 3-ի վիճակը ծանր է։

Ուրբաթ Թուրքիայի արևմուտքում գրանցվել էր 6,6 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժ։ Էպիկենտրոնը գտնվել է Էգեյան ծովում Իզմիր նահանգի Սեֆերիհիսար քաղաքի մոտ։