գլխավոր Գլխավոր Առողջապահության նախարարության կոչը բժիշկներին

Առողջապահության նախարարության կոչը բժիշկներին

Առողջապահության նախարարությունը կոչով դիմել է բժիշկներին.

«ԲԿ-ների հարգելի՛ բժիշկներ, ցանկացած հիվանդանոցում, որտեղ ընթանում է Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի հետևանքով վիրավորում ստացած զինվորների բուժում և ընթացքում առաջանում է որևէ կարիք, որն այդ պահին բացակայում է հիվանդանոցում՝ խնդրում ենք հարցը լուծել կենտրոնացված ձևով։ Տվյալ հիվանդանոցի տնօրենության միջոցով պետք է ներկայացվի առողջապահության նախարարություն և եթե դա առկա լինի ՀՀ ԱՆ «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն»-ի պահեստում՝ տեղում կտրամադրվի, իսկ չլինելու դեպքում՝օպերատիվ կերպով ձեռք կբերվի և կմատակարարվի։ Մինչ օրս առողջապահահության նախարարության կողմից մատակարարվել են անհրաժեշտ բոլոր սարքավորումներն ու դեղորայքը, և որևէ վիրավորի բուժօգնություն չի տուժել դրա պատճառով»,- ասված է հայտարարության մեջ: