գլխավոր Սպորտ Լա լիգա․ Ռեալը խոշոր հաշվով հաղթեց Ուեսկային (տեսանյութ)

Լա լիգա․ Ռեալը խոշոր հաշվով հաղթեց Ուեսկային (տեսանյութ)

Լա Լիգայի 8-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» ընդունել էր «Ուեսկային»։

Տանտերերի կազմում շարք էր վերադարձել Էդեն Ազարը, որը առաջին կեսի ավարտից 5 րոպե առաջ բացեց հանդիպման հաշիվը։ 45-րդ րոպեին Կարիմ Բենզեման կրկնապատկեց մադրիդյան թիմի առավելութոյւնը։ Հարկ է նշել, որ բելգիացին վերջին անգամ գոլի հեղինակ էր դարձել 392 օր առաջ։ Երկրորդ կեսի սկզբնամասում՝ 54-րդ րոպեին, Վալվերդեն 3-րդ անգամ մրցակցին ստիպեց խաղը վերսկսել դաշտի կենտրոնից։

Հյուրերը միայն 75-րդ րոպեին կարողացան գրավել մադրիդցիների դարպասը․ գոլի հեղինակ դարձավ Ֆեռերոն։

Հանդիպման հիմնական ժամանակի ավարտին՝ 90-րդ րոպեին, կրկին աչքի ընկավ Կարիմ Բենզեման՝ հաշիվը դարձնելով 4-1։