գլխավոր Գլխավոր Ֆոսֆորային զենքեր խաղաղ բնակավայրերի մոտակայքում. Զոհրաբ Մնացականյան

Ֆոսֆորային զենքեր խաղաղ բնակավայրերի մոտակայքում. Զոհրաբ Մնացականյան

Արտաքին գերատեսչության ղեկավար Զոհրաբ Մնացականյանը խոսել է Ադրբեջանի կողմից ֆոսֆորային անթույլատրելի զինատեսակի կիրառումից:

«Այս անգամ Ադրբեջանը ֆոսֆորային զինամթերք է օգտագործել Արցախում՝ անտառների վրա, բնակավայրերի մոտակայքում, որտեղ բազմաթիվ խաղաղ բնակիչներ են ապրում:

Այն, ինչ անում է Ադրբեջանը, ստանձնած պարտավորությունների նկատմամբ լիակատար անհարգալից վերաբերմունք, շարունակվող ագրեսիա, խաղաղ բնակչության ոչնչացում և արգելված զենքի օգտագործում է»,- ասել է Զոհրաբ Մնացականյանը: