գլխավոր Իրադարձային Պուտինն ամենայն անկեղծությամբ ընդամենն ասել է՝ պատրաստ եմ ապահովել ՀՀ անվտանգությունը, բայց...

Պուտինն ամենայն անկեղծությամբ ընդամենն ասել է՝ պատրաստ եմ ապահովել ՀՀ անվտանգությունը, բայց ԼՂ հարցը ձեր փոխարեն լուծողը չեմ․ Լևոն Տեր-Պետրոսյան

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակին և ՌԴ ԱԳՆ-ի արձագանքին։

Լևոն Տեր-Պետրոսյանի՝ Ilur.am կայքում հրապարակված արձագանքը ներկայացնում ենք ստորև․

«Նիկոլը խնդրագիր է ուղարկել Վլադիմիր Պուտինին։

Պուտինը դրան պատասխանել է ՌԴ ԱԳՆ խողովակով։

Չե՞ք հասկանում, թե նա ինչ է ասել։ Եթե սա էլ չեք հասկանում, ապա վա՜յ մեզ։

Պուտինն ամենայն անկեղծությամբ ու պարկեշտությամբ ընդամենն ասել է․ Պարտավորված և պատրաստ եմ ապահովելու Հայաստանի լիակատար անվտանգությունը, բայց վերջապես հասկացե՛ք, ես Ղարաբաղի հարցը, ձեր փոխարեն, լուծողը չեմ»։