գլխավոր Իրադարձային Ջիհադական ահաբեկչության նոր արքաները՝ Ադրբեջան և Թուրքիա. Greek City Times-ը ներկայացրել է...

Ջիհադական ահաբեկչության նոր արքաները՝ Ադրբեջան և Թուրքիա. Greek City Times-ը ներկայացրել է ամերիկահայ գրողի հոդվածը

Ադրբեջանի, Թուրքիայի և նրանց հազարավոր ջիհիադական ահաբեկիչների կողմից Հայաստանի և Արցախի դեմ սարսափելի պատերազմը հատել է մեկ ամսվա շեմը, Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է Greek City Times-ը՝ ներկայացնելով ամերիկաբնակ գրող Դավիթ Բոյաջյանի հոդվածը:

Հեղինակը նկատում է, որ ջիհադի ներկայությունը, որը ներառում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, համահունչ է Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքական մշակույթներին և ազգային ձգտումներին: Այդ հանգամանքը նաև փաստում է, որ ԱՄՆ/ՆԱՏՕ/ԵՄ դիքորոշումն այդ երկրների նկատմամբ շարունակում է մնալ սարսափելի պասիվ:

«Ընդամենը օրեր առաջ Վաշինգտոնում ադրբեջանցի ցուցարարները բղավում էին «ջիհա՛դ, ջիհա՛դ, ջիհա՛դ» և ցույց տալիս Թուրքիայի «Գորշ գայլեր» ահաբեկչական խմբավորման ժեստը: Դա անակնկալ չէ: Ադրբեջանը և Թուրքիան ջիհադական ահաբեկիչների վաղեմի թյուրքական դաշինքն են»,-շարունակում է Բոյաջյանը:

Նշվում է, որ սեպտեմբերից՝ սկսած Ադրբեջանը և Թուրքիան Հայաստանի դեմ պատերազմում կռվելու համար հակամարտության գոտի են բերել ԻՊ հրամանատար Սայֆ Բալուդին, «Համզա» և «Սուլթան Մուրադ» ջոկատներին, սիրիացի ահաբեկիչներին և հազարավոր այլ ջիհադականների: Նրանցից շատերը ժամանել են նույնիսկ նախքան սեպտեմբերը: Որոշ ջիհադիստներ վայրագություններ են իրականացրել հայերի, ասորիների, քրդերի, եզդիների և այլոց հանդեպ Սիրիայում և այլ վայրերում:

«Ադրբեջանը ջիհադականներին օգտագործում է որպես կենդանի վահան իր զինվորների համար: Նրանք առաջ են մղվում են մարտի մեջ, մինչդեռ ադրբեջանցիները նրանց ետևում զենք են պահում՝ նահանջը կանխելու համար: Սակայն հայկական ուժերը նրանց ուժգին հարվածներ են հասցնում: Ջիհադկաններից մեկը նույնիսկ զգուշացրել է՝ «Ջիհադականներ, մի՛ եկեք, մեզ խաբել են, ամեն ինչ սուտ է: Սա մսաղաց է»,- եզրափակել է հեղինակը: