գլխավոր Գլխավոր Դպրոցը` բանակին․ ԿԳՄՍ նախարարությունը նոր հայտարարությամբ է հանդես եկել

Դպրոցը` բանակին․ ԿԳՄՍ նախարարությունը նոր հայտարարությամբ է հանդես եկել

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նոր հայտարարություն-կոչով է հանդես եկել։

«Սիրելի աշակերտներ,

Այս օրերին կարող եք ավելի նպատակային և արդյունավետ օգտագործել ձեր արձակուրդը՝ «Դպրոցը` բանակին», «Մենք ենք մեր սահմանները», կարգախոսներով օգնելով այս նախաձեռնություններին։

Մի շարք կազմակերպություններ ընդունում են թղթի թափոն, պլաստիկ և ապակյա տարաներ։ Թափոնների, պլաստիկ և ապակյա տարաների հանձնումից գոյացած հասույթը փոխանցվում է «Հայաստան համահայկական հիմնադրամին»։

Թղթի գրեթե բոլոր տեսակի թափոններն ընդունվում են, նախընտրությունը տրվում է ավելի բարակ ու սպիտակ թղթերին:

Ստորև կազմակերպությունների ցանկն է։

Թուղթ ընդունող. ISSD, «Էկո աղբ», «Սմարտ ապագա», «Քլինլենդ» ՍՊԸ, «Վազգեն Աբգարյան» ՍՊԸ։

Պլաստիկ ընդունող. ISSD, «Մաքուր Գորիս», «Սմարտ ապագա», «ԱՄ-ԷՍԿԱ», «Էկո աղբ», Proper Plastic, «Քլինլենդ» ՍՊԸ, «ԱրմՊլաստ» ՍՊԸ։

Ապակի ընդունող. ISSD, «Էկո աղբ», «Սմարտ ապագա»:

Կազմակերպությունների հասցեները և հեռախոսահամարները կարող եք գտնել Recycling.am կայքում՝ https://bit.ly/2GiN8nY։

Ընկերությունների քարտեզը, որի շնորհիվ կարող եք գտնել ձեր բնակավայրին ամենամոտ ընկերությունը` https://bit.ly/2JnwBAh։

Թափոնները հավաքելու և հանձնելու աշխատանքները կարող եք կազմակերպել նաև դպրոցների միջոցով»։