գլխավոր Գլխավոր Երևանը Մոսկվային ՀԱՊԿ-ի ներգրավման համար չի դիմել. ՀՀ դեսպան

Երևանը Մոսկվային ՀԱՊԿ-ի ներգրավման համար չի դիմել. ՀՀ դեսպան

Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը հայտարարել է, որ Երևանը երկկողմ համաձայնագրերի շրջանակներում անվտանգության հարցերով խորհրդատվություն ստանալու համար է դիմել Ռուսաստանի Դաշնությանը․ խոսքը ՀԱՊԿ-ի ներգրավման մասին չէ, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

«Խոսքը երկկողմ համաձայնագրի շրջանակներում ՌԴ նախագահին ուղղված դիմումի մասին է»,- հայտարարել է դեսպանը՝ պատասխանելով հարցին՝ Երևանի դիմումը վերաբերում է ՀԱՊԿ-ի՞ն, թե՞ խոսքը երկկողմ ձևաչափի մասին է։ 

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հավաստիացրել է, որ Երևանը օգնություն ստանալու դիմում իրենց չի ներկայացրել։ 

«Այս պահին ՀԱՊԿ քարտուղարությունը հայկական կողմից որևէ դիմում չի ստացել»,- հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնեթդինովը: