գլխավոր Ժամանց Բրիտանական թագավորական ընտանիքի պաշտոնական էջը կիսվել է ավանդական շոտլանդական պուդինգի բաղադրատոմսով

Բրիտանական թագավորական ընտանիքի պաշտոնական էջը կիսվել է ավանդական շոտլանդական պուդինգի բաղադրատոմսով

Բրիտանական թագավորական ընտանիքի պաշտոնական էջը կիսվել է ավանդական շոտլանդական «Կրանաչան»/Cranachan /պուդինգի բաղադրատոմսով.

Բաղադրիչները

Կրեմ`
– 375գ սերուցքային պանիր
– 130գ մեղր
– 75մլ վիսկի
– 150գր բարձր յուղայնությամբ սերուցք (կիսով չափ հարած)

Ազնվամորու սոուս`
– 300գ ազնվամորի
– 30գ շաքարավազ
– 100գ ազնվամորու խյուս
– 1 լիմոն (ավելացնել լիմոնի հյութը ըստ ճաշակի)
– Լրացուցիչ ազնվամորիներ զարդարանքի համար

Վարսակի խառնուրդ`
– 1գ սոդա
– 63գ ալյուր (խառնված փխրեցուցիչով և աղով)
– 60գ շաքարի փոշի
– 70գ վարսակի փաթիլներ
– 63գ կարագ
– 10գ ոսկե օշարակ (պատրասվում է ջուրն ու շաքարավազը միախառնելով մինչև եռալը)
– 6մլ ջուր

Պատրաստման եղանակը

Սկսել վարսակի խառնուրդից, տարայի մեջ ավելացնել ալյուրը, վարսակը, և շաքարը։
Թավայի մեջ ցածր կրակի վրա տաքացնել ջուրը, ոսկե օշարակը և կարագը մինչև հալվի, այնուհետև ավելացնել սոդա։
Խառնել այն չոր խառնուրդի հետ միասին, տարածել սկուտեղի վրա և թխել 160 աստիճան տաքացված ջեռոցում։
Մինչ վարսակի խառնուրդը կպատրաստվի, պատրաստել կրեմը և ազնվամորու սոուսը։
Կրեմի համար հարել սերուցքային պանիրը և մեղրը։
Խառնուրդի հարթ դառնալուն պես ավելացնել վիսկին։
Ազնվամորու սոուսի պատրաստման համար հարել նշված բաղադրիչները միասին
Բոլոր տարրերի պատրաստ լինելուն պես հավաքիր քո «Կրանաչանը» շերտավորելով՝ սկզբում կրեմը, ավելացնելով ազնվամորու հատիկները, սոուսը, և վարսակի խառնուրդը, վրան կարելի է ավելացնել նաև անանուխի տերևներ։
Մատուցել սառը վիճակում։