գլխավոր Քաղաքականություն Գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ Արթուր Վարդանյանն ազատվել է պաշտոնից

Գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ Արթուր Վարդանյանն ազատվել է պաշտոնից

ՀՀ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հունվարի 25-ին հրաման է ստորագրել, համաձայն որի՝ Գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ Արթուր Վարդանյանն ազատվել է պաշտոնից։ 

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 8-րդ մասով, ինչպես նաև հիմք ընդունելով գլխավոր հարկադիր կատարող Ս. Մեղրյանի 2023 թվականի հունվարի 25-ի թիվ 01/08.1/2944-2023 գրությամբ ներկայացված առաջարկությունը և Ա. Վարդանյանի դիմումը. Արթուր Արմենի Վարդանյանին 2023 թվականի հունվարի 26-ից ազատել գլխավոր հարկադիր կատարողի տեղակալի պաշտոնից»,-նշվում է հրամանում։ 

Արթուր Վարդանյանն այս պաշտոնը զբաղեցնում էր 2020 թվականի դեկտեմբերի 15-ից։