գլխավոր Աշխարհ Եվրոպայում գազի գներն ընկել են հազար խորանարդ մետրի դիմաց 650 դոլարից

Եվրոպայում գազի գներն ընկել են հազար խորանարդ մետրի դիմաց 650 դոլարից

Եվրոպայում գազի գները այսօրվա սակարկությունների արդյունքներով իջել են 1000 խմ-ի դիմաց 650 դոլարից` համաձայն Լոնդոնի ICE բորսայի տվյալների: Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

TTF ինդեքսի փետրվարյան ֆյուչերսները առուվաճառքի ավարտին վաճառվում էին 648,6 դոլարով:

Ավելի վաղ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ Եվրամիությունը լիովին ազատվել է Ռուսաստանից էներգետիկ կախվածությունից: