գլխավոր Աշխարհ Վաշինգտոնը Կիևին կփոխանցի 31 M1 Abrams տանկ. պաշտոնական

Վաշինգտոնը Կիևին կփոխանցի 31 M1 Abrams տանկ. պաշտոնական

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հաստատել է, որ Վաշինգտոնը Կիև կփոխանցի 31 M1 Abrams տանկ։ Այս մասին գրում է RT-ն:

Նշվում է, որ նա այդ մասին ասել է Սպիտակ տանը ելույթի ժամանակ։ Նրա խոսքով՝ այդ տանկերի մատակարարումը Ուկրաինա որոշակի ժամանակ կպահանջի։ Նա նաև ասել է, որ ԱՄՆ-ն արագ կսկսի Ուկրաինայի զինված ուժերի անձնակազմի վերապատրաստումը Abrams-ի օգտագործման համար։

Ավելի վաղ Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան հաստատել էր, որ ԱՄՆ-ն Ուկրաինա կուղարկի 31 M1 Abrams տանկ։ Նրա խոսքով՝ սա ուկրաինական բանակի «ավելի լավ ինքնապաշտպանության» համար անհրաժեշտ կարողություններ մատակարարելու Վաշինգտոնի ջանքերի շարունակությունն է։

Ավելի վաղ CNN-ը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը վերջնական տեսքի է բերում ուկրաինական բանակին մոտ 30 տանկ փոխանցելու ծրագիրը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ որոշումը կարող է «հետևել այս շաբաթ»։

Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինային ամերիկյան Abrams և գերմանական Leopard տանկեր մատակարարելու գաղափարը ձախողված է տեխնոլոգիական պատճառներով։