գլխավոր Պատահարներ Ավտովթար Սյունիքի մարզում. բախվել են Lexus-ն ու GAZ 3110-ը, կան վիրավորներ. Shamshyan.com

Ավտովթար Սյունիքի մարզում. բախվել են Lexus-ն ու GAZ 3110-ը, կան վիրավորներ. Shamshyan.com

Այսօր՝ հունվարի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Տաթև գյուղի վարչական տարածքում բախվել են Սյունիքի մարզի բնակիչներ՝ 54-ամյա Գարիկ Գ-ի վարած Lexus մակնիշի և 59-ամյա Վահրամ Պ-ի վարած ԳԱԶ 3110 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գարիկ Գ-ի ուղևոր՝ Սյունիքի մարզի բնակիչ, 39-ամյա Սայաթ Մ-ն և վարորդներից Վահրամ Պ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գորիս» ԲԿ։

Վթարի փաստով Գորիսի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։