գլխավոր Աշխարհ Գերմանիայում տղամարդը դանակով հարձակվել է գնացքի ուղևորների վրա՝ վիրավորելով յոթ մարդու

Գերմանիայում տղամարդը դանակով հարձակվել է գնացքի ուղևորների վրա՝ վիրավորելով յոթ մարդու

Գերմանական Քիլ քաղաքից Համբուրգ մեկնող գնացքում հունվարի 25-ին յոթ  մարդ դանակահարվել է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտնում է Bild թերթը՝ վկայակոչելով դաշնային ոստիկանությանը։

«Յոթ մարդ վիրավորվել է Կիլից Համբուրգ մեկնող տարածաշրջանային գնացքի վրա դանակով հարձակման հետևանքով»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ հարձակումը տեղի է ունեցել Բրոկստեդտ փոքրիկ քաղաքի կայարանում։

Տղամարդը կայարան հասնելուց քիչ առաջ դանակով հարձակվել է ուղևորների վրա։ Իրավապահներին հաջողվել է ձերբակալել հարձակվողներից մեկին։