գլխավոր Շոուբիզնես Ջիգանը ցույց է տվել Օքսանա Սամոյլովայի պատվին արված դաջվածքը (տեսանյութ)

Ջիգանը ցույց է տվել Օքսանա Սամոյլովայի պատվին արված դաջվածքը (տեսանյութ)

Անկեղծ ասած, Օքսանա Սամոյլովայի և Ջիգանի Instagram-ի սթորիները մեր սիրելի ռոմանտիկ սերիալն է։ Հայտնի զույգի հարաբերություններում եղել են վերելքներ և վայրէջքներ, բայց վերջին շրջանում դրանք ոչ այլ ինչ են, քան գեղեցիկ սիրո պատմություն: Թվում էր, թե իրենց համատեղ կյանքի 10-ամյակի պատվին շքեղ հարսանիքից հետո աստղային ամուսիններն ու բազմազավակ ծնողներն այլևս զարմացնելու ոչինչ չունեին… բայց որքան սխալ էինք մենք:

«Գիտե՞ք, որ Դենիսը դաջվածք ունի իմ անվան սկզբնատառերով»,- հարցրել է Օքսանան իր բաժանորդներին։ Ջիգանը շտապել է ցույց տալ ռոմանտիկ ժեստի արդյունքը՝ բարձրացնելով իր վերնաշապիկը: Նման քայլի նա որոշել է գնալ ապագա կնոջ հետ հանդիպելուց ընդամենը վեց ամիս անց։ Իսկ գրեթե ամբողջությամբ դաջվածքներով պատված մարմնի վրա ռեփերը հատուկ տեղ է ընտրել՝ հենց սրտի տակ։ Ընդհանրապես, եթե ռոմանտիկայի պակաս ունեք, խորհուրդ ենք տալիս ուշադրություն դարձնել այս զույգին։ Գրում է super.ru-ն։